fon
logo
  
03-09-2018
Գավառի պետական համալսարանը հայտարարում  է հեռակա ուսուցման ընդունելություն։
Դիմումներն ընդունվում են ս․թ․ օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 25-ը։
Մանրամասների համար դիմել համալսարան, օգտվել բուհի gsu.am /Ջի-Էս-Յու կետ էյ էմ/ կայքից կամ զանգահարել 0-60-46-02-01, 0-60-46-12-43 հեռախոսահամարներով։
կարդալ ավելին...
21-08-2018

Վաճառվում է ավստրիական «Ֆիդելիուս» սորտի աշնանացան ցորենի բարձրորակ սերմնացու` նախորդ տարվա բերքից, որի բերքատվությունը 1 հեկտարից անջրդի պայմաններում տատանվել է 40 ցենտների շուրջ։Դիմել Սամվել Զաքոյանին. Հեռ.՝ 098- 168 -184:

կարդալ ավելին...
17-08-2018
Գավառ համայնքում գյուղնշանակության վարձակալական հողատեսքեր ունեցող ֆիզիկական անձանց տեղեկացվում է, որ ներկայանան քաղաքապետարան՝ ճշտելու ապառքների  չափերը և մարեն գոյացած պարտքերը: Վճարումները չկատարելու դեպքում՝  գումարը կբռնագանձվի օրենքով սահմանված կարգով:  
 Գավառի քաղաքապետարան
կարդալ ավելին...
30-07-2018

Մշակույթի պալատի 1-ին հարկում այսուհետ գործելու է ՙԳայանե՚ նորաձևության սրահը, նաև անցկացվելու են կարուձևի դասընթացներ: Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել 094-38-17-69 հեռախոսահամարով: 

կարդալ ավելին...
24-07-2018

Օգոստոսի 18-ին` որսի սեզոնի բացման կապակցությամբ, որսի թոըյլտվություն ձեռք բերելու համար դիմել որսորդմիություն: Հեռ.` 099-888-649

կարդալ ավելին...
19-07-2018

Գավառի ՙԱկադեմիկոս Ա. Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ՚ ՊՈԱԿ-ը հայտարարում է 2018-2019 ուստարվա ընդունելություն` հեռակա և առկա ուսուցմամբ, միջնակարգ և հիմնական կրթության հիմքի վրա` հետևյալ մասնագիտությունների գծով. 1. Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում  2. Հաշվապահական հաշվառում 3. Ֆինանսներ 4. Մենեջմենթ 5. Անասնաբուժություն: 6. Այս ուսումնական տարվանից քոլեջում ներդրվել է նոր մասնագիտություն՝ կաթի և կաթնամթերքների տեխնոլոգիա 7. Համակարգիչների շահագործում /նախնական մասնագիտական /արհեստագործական/ կրթություն/: Քոլեջը բարձր առաջադիմությամբ ավարտած շրջանավարտները ուսումը կարող են շարունակել բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ համապատասխան կամ հարակից մասնագիտությունների գծով՝ 2-րդ կուրսից: Բարձր միավորներով ընդունված դիմորդները կստանան կրթաթոշակ: Նախնական մասնագիտական կրթության հիմքով սովորողները ուսումնառության ընթացքում ստանում են զինվորական ծառայությունից տարկետման իրավունք՝ մինչև ավարտելը: Դիմել ք. Գավառ, Ազատության 38: Հեռ.՝ 2-34-02: 

կարդալ ավելին...
13-06-2018
2018 թվականի հունիս ամսից` յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին ՀՀ Գյուղատնտեսության նախարարության և  Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ` Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում (Կասյան փողոցի վերին հատված) գործելու է գյուղատնտեսական մթերքների տոնավաճառ: ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի գյուղացիական տնտեսությունները կարող են անվճար մասնակցել տոնավաճառին և սպառողներին ներկայացնել բացառապես սեփական արտադրանքը:
Գավառի քաղաքապետարան
կարդալ ավելին...
02-06-2018

Գավառի պետական համալսարանի ռեկտորատը տեղեկացվում է, որ միջին-մասնագիտական ուսումնական հաստատությունները 2018թվականին բարձր առաջադիմությամբ ավարտած շրջանավարտները կարող են սահմանված կարգով ուսումը շարունակել Գավառի պետական համալսարանի առկա և հեռակա ֆակուլտետներում՝ 2-րդ կուրսից: ԳՊՀ ռեկտորատ

կարդալ ավելին...
22-05-2018

ԿԱՐԵՎՈՐ   ՏԵՂԵԿԱՏՎՈւԹՅՈւՆ

ՌԴ ՄԵԿՆՈՂ  ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ  ՀԱՄԱՐ

ՖԻՖԱ-ի 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության անվտանգության միջոցառումներով պայմանավորված` Ռուսաստանի ներքոհիշյալ քաղաքներում, որտեղ տեղի են ունենալու առաջնության հանդիպումները, 2018թ․ մայիսի 25-ից հուլիսի 25-ն ընկած ժամանակահատվածում մտցված է հատուկ ռեժիմ՝

 

  • Վոլգոգրադ
  • Եկատերինբուրգ
  • Կազան
  • Կալինինգրադ
  • Մոսկվա
  • Նիժնի Նովգորոդ
  • Դոնի Ռոստով
  • Սամարա
  • Սանկտ Պետերբուրգ
  • Սարանսկ
  • Սոչի

 

 

Հատուկ ռեժիմը ենթադրում է ՝

  • oտարերկրյա քաղաքացիները, այդ թվում նաև ՀՀ քաղաքացիները, պարտավոր են ՌԴ վերոնշյալ քաղաքներ մուտք գործելուց հետո 3 օրվա ընթացքում հաշվառվել ՌԴ ՆԳ նախարարության համապատասխան տարածքային մարմնում,
  • սահմանափակվելու է նշված քաղաքներ ուղևորափոխադրող ավտոբուսների մուտքը,
  • նշված ժամանակահատվածում խստացվելու է նաև միգրացիոն հսկողությունը:

Հարգելի՛ ՀՀ  քաղաքացիներ

խնդրում ենք պահպանել ՌԴ տարածքում գտնվելու կանոնները. հիշեք, որ անգամ փոքր    իրավախախտումները կարող են խիստ միջոցների կիրառման պատճառ դառնալ:

Առավել մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ հետևյալ կայքէջից՝ http://publication.pravo.gov.ru

կարդալ ավելին...
17-05-2018

        Եթե երիտասարդ ես ակտիվ, նախաձեռնող, ստեղծագործ, հանրօգուտ աշխատանքներ կատարելու պատրաստակամ, ապա միացիր «Երիտասարդ առաջնորդների ճամբար»-ին:

Ծրագրին կարող են մասնակցել Գեղարքունիքի մարզի հինգ տարածաշրջանների 20-36 տարեկան երիտասարդները: Ծրագրի նպատակն է զարգացնել երիտասարդների առաջնորդական և կառավարչական հմտությունները, առավել ակտիվ և արդյունավետ ներգրավել հանրօգուտ ծրագրերում՝ նպաստելով  Գեղարքունիքի մարզի երիտասարդների մոտ քաղաքացիական գիտակցության բարձրացմանը՝ վերջիններիս որպես քաղաքացիական հասարակության առաջնորդների վերապատրաստման միջոցով:
         Ծրագիրը կոչված է ստեղծելու փոխադարձ ճանաչողական դաշտ` երիտասարդությանը երկրի հասարակական-քաղաքական դաշտում ներգրավման և ակտիվ մասնակցության ապահովման նպատակով: Դասընթացները կվարեն հասարակական եւ քաղաքական ոլորտում կայացած մասնագետներ:

Ծրագիրն իրականացվում է «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի և «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի համատեղ ֆինանսավորմամբ:

 

Դասընթացները տեղի կունենան 22.06.2018-24.06.2018 օրերին Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում: Դասընթացներին մասնակցելու համար պետք է լրացնել կայքում՝ http://y-l-c.info/ տեղադրված թեստը, այնուհետև կանցկացվի հարցազրույց՝ վերջնական մասնակիցներին որոշելու համար: Դիմելու վերջնաժամկետը 31.05.2018 թ.:

 

Հեռ.  (+374) 94 69-69-78, (+374) 91 69-69-97

Էլ. Փոստ yleaderscamp@gmail.com

կարդալ ավելին...
« ‹ Prev Page 4 of 15 Next › »
Advertising