Գեղարքունիքի մարզում կարտոֆիլի բերքահավաքի եռուն շրջանն է: Աշնանային արևառատ օրերը հողագործներին դուրս են բերել դաշտեր՝ հավաքելու և ամբարելու երկարատև ձմռան պաշարը: Այս տարի մարզում կարտոֆիլ խոշոր և մանր ցանքատարածությունները կազմել են ընդհանուր 5566 հեկտար: Տարին չորային է եղել, բերքի քանակն էլ տարբեր տնտեսություններում տարբեր է՝ կախված կարտոֆիլի սորտից և մշակության ընթացքից:
Մարզում մշակովի ամենախոշոր հողերը Վարդենիսում են: Այս տարվա ընդհանուր ցանքատարածությունների 2090 հեկտարը բաժին է հասնում հենց Վարդենիսին: Այստեղ կարտոֆիլի դաշտերը հեկտարներ են կազմում:
Լավ, թե վատ՝ բերք կա: Այս պահին հողագործներին անհանգստացնում է իրացման խնդիրը: Բերքի որոշ մասը հենց դաշտում են վաճառում, մնացած էլ ամբարելու են՝ հուսալով, որ ամբարում երկար չի մնա, ստացված եկամուտն էլ կփակի տարվա ընթացքում կատարված ծախսերը: Գալիք տարվա մշակության ծավալներն էլ պարզ կլինեն այս տարվա բերքի ու դրա իրացման արդյունքում:
Կարտոֆիլի ցանքատարածությունների կողքին 11 հեկտարի վրա մշակված գազարի բերքահավաքն է սկսել գյուղատնտես Սմբատ Ջանիբեկյանը: Մոտ 600 տոննա բերք է ակնկալում: Գոհ է, սակայն իրացման խնդիրը նրան էլ է մտահոգում:
Այս օրերին բերքահավաքի վրա է կենտրոնացված համայնքային և մասնավոր սեփականության ողջ գյուղտեխնիկան: Բերքը ժամանակին ու առանց խոչընդոտների դաշտից տուն տանելու համար խոշոր գյուղատնտեսները նաև լրացուցիչ աշխատուժ են ներգրավում բերքահավքին:

Ճամբարակ Խոշորացված համայնքի Վահան գյուղի բնակիչ Աշոտ Ղուլյանը դեռևս 1991 թվականին է ձևավորել իր գյուղատնտեսական կոլեկտիվ կոոպերատիվը: Հիմանականում զբաղվում են կաթի արտադրությամբ: Ոչ միայն չեն պակասեցրել անասնագլխաքանակը, այլ նաև ընդլայնման համար նպաստավոր պայմաններ կան՝ տարածքի առումով: Բայց դեռ չեն ընդլայնվում. պատճառները անասնակերի ձեռքբերման և կաթի մթերման հետ կապված խնդիրներն են: Անասուն պահելը թանկ է, ստացված կաթը՝ Էժան: Ճամբարակ խոշորացված համայքնում արտադրվող կաթի շուրջ 40 %-ը մթերում է վերամշակող երեք ընկերություն: Կաթը վերցնում են լիտրը 140-145 դրամով. ասում է գյուղատնտեսը: Կաթի մթերման և վերամշակման արտասահմանյան փորձն էլ է ուսումնասիրել մեր զրուցակիցը: Ներկայացնում է և ցանկություն հայտնում, որ մեր երկրում էլ ներդրվի կաթի մթերման այդ փորձը: Կաթի այն քանակաությունը, որ չի մթերվում վերամշակվում է տնային պայմաններում: Անասուն ունեցողները պանիր, կաթնաշոռ, մածուն և այլ կաթնամթերք են պատրաստում իրենց ինքնաբավությունն ապահովելու համար: Տնային պայմաններում պատրաստված կաթնամթերքի վաճառք շատ քիչ է իրականացվում: Այս տարվա անձրևառատ եղանակը նպաստել է խոտի որակին և կաթնատվության պահպանմանը օգոստոս ամսին, ինչը Աշոտ Ղուլյանն աննախադեպ է համարում վերջին տասը տարվա մեջ՝ հավելելով, որ կարելի էր ավելացնել գլխաքանակը, միայն թե կաթի մթերման գինը փոքր-ինչ բարձր լիներ: Նշենք նաև, որ Ճամբարակ խոշորացված համայքնում, ըստ համայնքապետարանի ներկայացրած տեղեկության, հաշվառված է շուրջ 12 հզ գլուխ խոշոր եղջերավոր և ավելի քան 16հզ. գլուխ ոչխար:
Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանում սկսվել է խոշոր եղջերավոր անասունների պատվաստումը՝ դաբաղ հիվանդության դեմ: «Եթե տարիներ առաջ անասնատերերը խուսափում էին կենդանիների պատվաստումից, ապա վերջին մեկ-երկու տարում հենց իրենք են դիում անասնաբույժին»,- ասաց Մարտունու տարածաշրջանի համաճարակաբան Վարուժան Հակոբյանը: Ինչպես հավատացրեց համաճարակաբանը, անցյալ տարի տարածաշրջանում կենդանիների վարակիչ հիվանդություններ գրեթե չեն նկատվել: Արձանագրված մեկ երկու դեպքերը բացահայտվել են և իրականացվել են վարակի տարածումը կանխարգելող համապատասխան միջոցառումներ: Դաբաղի և վարակիչ մյուս հիվանդությունների դեմ պատվաստանյութն անվճար հատկացնում է պետությունը՝ ըստ համայնքներում հաշվառված անասնագլխաքանակի:
Ճամբարակի տարածաշրջանի Մարտունի գյուղի բնակիչ, ֆերմեր Ազատ Խաչատրյանը պետության աջակցությամբ իրականացնում է «Խելացի ֆերմա» ծրագիրը: 20-25 կովի համար 23մլն. դրամ արժեքով ծրագրի իրականացմանը համագյուղացիները թերահավատորեն էին վերաբերվում: Նրանց համար խորթ էր հատկապես անասնաշենքի տիպը: 4 կողմից օդափոխվող անասնաշենքի ընդարձակությունը թույլ է տալիս տարածքի մաքրումն իրականացնել փոքր տրակտորի միջոցով: Կիթը կատարվում է մեքենայական եղանակով: «Խելացի ֆերմա» ծրագիրն անասնապահությունը դարձրել է առավել արդյունավետ ու հեշտ: «Անասունների խնամքի ու գոմի պայմանների նկատմամբ նորարարական մոտեցման շնորհիվ ավելանալու է մթերատվությունը, և բնականաբար, անասնապահությունից ստացվող եկամուտները»,-վստահեցրեց Ազատ Խաչատրյանը:
Հայրենի Լանջաղբյուր գյուղում ոչխարաբուծությունը զարգացնելու գաղափարը ռուսաստանաբնակ գործարարՍերգո Բազեյանն իրականություն դարձրեց համագյուղացի Արսեն Մարգարյանի աջակցությամբ: Երկար քննարկումներից հետո որոշվեց գնել ռուսական «Ռոմանովսկի» ցեղատեսակի ոչխարներ, որոնց մեկ մաքին ծնում է մինչև 5 գառ: Ոչխարաբուծության իրենց ծրագիրը լանջաղբյուրցի գործընկերներն իրականացրին երկու փուլով: Առաջին փուլում ներկրեցին «Ռոմանովսկի» ցեղատեսակի 230 ոչխարներ, իսկ երկրորդ փուլում՝ «Գիսարսկի» ցեղատեսակի 20 ոչխարներ, որոնք առանձնանում են բարձր մսատվությամբ: Ոչխարաբույծները նպատակ ունեն ապահովել մինչև 800-ի հասնող մայրական կազմ, իսկ ընդհանուր գլխաքանակը հասցնել 2000-ի: Ֆերմերները ծրագրում են ապագայում անցնել նաև նոր ցեղատեսակի կովերի բուծման, ինչի համար անհրաժեշտ գրեթե բոլոր պայմանները ստեղծված են:
Սևանա լճի ձկնապաշարը և խաթարված էկոհամակարգը վերականգնելու նպատակով պարբերաբար կատարվում են մանրաձկան բացթողումներ: Լիճ է բաց թողնվում հիմնականում Գեղարքունի իշխանի մանրաձուկ: Հերթական չափաբաժինը՝ 280հզ. մանրաձուկ, բաց թողնվեց Կարճաղբյուր և Մասրիկ գետերով: 0,7 գրամ քաշով մանրաձուկն արտաքին սնուցմանն ու կյանքի պայմաններին առավել հեշտ է հարմարվում հատկապես այս գետերի ներքին հոսանքներում: Մանրաձուկը բաց է թողնվում «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ»-ի ձուկբուծարանից:
Գավառ քաղաքում 2014 թվականից իր գործունեությունն է սկսել «Սեւան» հանքային ջրերի գործարանը, որը սակայն ամբողջ հզորությամբ չի աշխատում: Սպառման հիմնական շուկան ՀՀ է:
Համայնքում գործում են նաեւ կոշիկի մի քանի փոքր արտադրամասեր, որոնց սպառման հիմնական շուկան Գավառի տարածաշրջանն է: Արտադրանքի որոշ մասը նաեւ արտահանվում է: Գավառում գործում է նաեւ լիմոնադի արտադրամաս, որի սպառման հիմնական շուկան Գեղարքունիքի մարզն է:
Գավառում գործում են նաեւ տրիկոտաժի փոքր արտադրություն, կաթնամթերքի մթերման կետ,
հացի փռեր եւ թխվածքի արտադրամասեր, որոնց սպառման հիմնական շուկան Գեղարքունիքի մարզն է:
Առկա է նաեւ հացահատիկի վերամշակման արտադրամաս, որը սակայն իր գործունեությունը ծավալում է մասնակի:
ՀԱՄԱՅՆՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ ԵՎ ԾԱՎԱԼՆԵՐԸ, ՀԻՄՆԱԿԱՆ ՍՊԱՌՄԱՆ ՇՈՒԿԱՆԵՐ
Բնակչության մոտ 31% -ը զբաղվում է գյուղատնտեսությամբ: Հիմնականում ցանում են ցորեն, գարի, կարտոֆիլ, կաղամբ, կորնգան, առվույտ, եւ բանջարաբոստանային այլ կուլտուրաներ: Անասնապահությամբ զբաղվողներն արտադրում են կաթ, միս, բուրդ, ձու եւ մեղր: Երաշտի տարիներին անասնապահության բնագավառում նույնպես մեծ դժվարություններ են առաջանում:
Ոռոգման ցանցի մաշվածության պատճառով բնակիչները դժվարանում են կազմակերպել գյուղատնտեսական մթերքների արտադրությունը: Երաշտի տարիներին գյուղացին կորցնում է բերքի մոտ 30-50%-ը:
Արտադրված գյուղատնտեսական մթերքի հիմնական սպառման շուկան Գավառի տարածաշրջանն է ու Երեւան քաղաքը:
Համայնքը չունի բավարար չափով գյուղատնտեսական տեխնիկա, տեխնոպարկն անմխիթար վիճակում է: Գյուղատնտեսական գործունեությունը իրականացվում է մասնավոր հատվածի կողմից, ինչի արդյունքում անվերահսկելի է դառնում գնային քաղաքականությունը: