fon
logo
  
From the side of the case, you can uk replica watches intuitively feel the beautiful curve of replica watches this watch, slim case and elegant natural curvature. It is replica watch also very comfortable to wear on the wrist swiss watches replica and fits the wrist.

Միհրան  Հայրապետի  Թորգոմյան - ժողովրդական դատավոր

 Ծնվել  է  1918 թվականին Կամո    քաղաքում, արհեստավորի ընտանիքում: Ավարտելով     Հովհանես Սարուխանյանի անվան  միջնակարգ դպրոցը, նա աշխատանքի  է  անցնում    նույն  դպրոցում, որպես պիոներ ավագ ջոկատավար: 1938 թվականի  աշնանը  Միհրան  Հայրապետի  Թորգոմյանը  տեղափոխվում է մանկավարժական աշխատանքի: 1940-1942 թվականներին Միհրան  Թորգոմյանն  աշխատել է ՀՍՍՀ առողջապահության նախարարության՝  Կամո  քաղաքի  մանկատանը՝ որպես  ավագ դաստիարակ: 1942 թվականին Միհրան  Թորգոմյանը  կամավոր մեկնում է  Սովետական  բանակ, մասնակցում է Հայրենական Մեծ  Պատերազմին: Անցել է մեծ մատական ուղղի, կռվել է  որպես ճակատային,  առաջին գծի հետխույզ:  Կովկասի պաշտպանության  համար մղված մարտերից մեկի  ժամանակ նա  ծանր վիրավորվում է: Ապաքինվելուց  հետո 1944 թվականի  ապրիլ ամսին վերադառնում է տուն:  1944-1950 թվականներին Միհրան  Թորգոմյանը  կատարում է  շրջսովետի գործկոմի բաժնի  վարիչի պարտականությունները:                                                                       

1950-1952 թվականներին Միհրան  Թորգոմյանն  աշխատել է շրջկոպի վարչության նախագահ:                                                                                                                      

1952-1960 թվականներին Միհրան  Թորգոմյանը  աշխատել է որպես  հացի գործարանի տնօրեն:                                                                                                                            

1960-1967 թվականներին Միհրան  Թորգոմյանը  աշխատել է որպես  կարի ֆաբրիկայի տնօրեն:                                                                                                                             

1967-1969 թվականներին Միհրան  Թորգոմյանը  ղեկավարել է գյուղական շինարարության նախարարության,  Մարտունու  N 7 տրեստի, Կամոյի N 1 շինարարական վարչությունը:    Աշխատանքին  զուգընթաց, 1945-1949 թվականներին սովորել և ավարտել է Համամիութենական իրավաբանական ինստիտուտի հայկական մասնաճյուղը՝ ստանալով իրավաբանի մասնագիտություն:                                                        

1969 թվականի մարտի 15-ին ընտրվել է շրջանային ժողովրդական դատավոր և այդ  պաշտոնում  աշխատել է մինչև իր  մահը(1983թ.):                

 Իր աշխատանքային գործունեության տարիներին Միհրան  Հայրապետի  Թորգոմյանը  բազմիցս ընտրվել է  ՀԿԿ շրջկոմի անդամ, շրջանային և քաղաքային   սովետնների  պատգամավոր: Պարգևատրվել է Հայրենական Մեծ Պատերազմի  մի շարք  շքանշաններով և մեդալներով: Պարգևատրվել է Հայկական ՍՍՀ գերագույն սովետի պատվոգրերով:                                                                                                                                               Միհրան    Թորգոմյանը  հումորի մեծ զգացումով օժտված անձնավորություն է  եղել:

                                                                  *****

Դատական պրոցեսի ժամանակ ցավում է ընկեր  Թորգոմյանի ատամը: Ընդմիջմանը  նրան է մոտենում շրջանի  դատախազը (հումոր  անելու ակնկալիքով )                                                       

-  Միհրան  Հայրապետովի՛չ, երեկ էլ  իմ ատամն  էր  ուժեղ  ցավում: 

Կնոջս  համբուրեցի ատամիս  ցավն  անմիջապես անցավ:                                                                                                         

 - Ա՛յ  դատախազ,   այս փշուր  պահին  քո  կնոջը որտեղի՞ց  գտնեմ :

                                                      

 

(կարդալ ավելին...)