fon
logo
  
From the side of the case, you can uk replica watches intuitively feel the beautiful curve of replica watches this watch, slim case and elegant natural curvature. It is replica watch also very comfortable to wear on the wrist swiss watches replica and fits the wrist.

  Արսեն Սերգեյի Բոշնաղյան  (1914 թվականի հունիսի 26, Նոր Բայազետ (այժմ` Գավառ)-1972թվականի հունիսի 8, Չեռնիգով) – գեներալ- մայոր:

  Գեներալ Բոշնաղյանը ռազմական գործի փայլուն գիտակ էր, մեր ժողովրդի նվիրյալ զորապետերից: Լինելով ընդունակ և բազմակողմանի կրթված սպա՝ Արսեն Բոշնաղյանն իր ծառայության երկարատև տարիների ընթացքում խորհրդային զինված ուժերում զբաղեցրել է հրամանատարական և շտաբային բազմազան պաշտոններ: Նա ծառայել է գնդապետ Սիմոն Զաքարյանի, Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի հրամանատարության  ներքո:

  Կապիտան Արսեն Բոշնաղյանը Հայրենական Մեծ պատերազմը դիմավորեց  Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայում, որտեղ ուսանում էր որպես ունկնդիր: Ակադեմիան ավարտած սպային նշանակել են գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետի օգնականի պաշտոնում, ուր նա 1941-1943 թթ.-ին ծառայել է նշանավոր շտաբային, բանակի գեներալ Ա. Շտեմենկոյի ղեկավարությամբ, ով անմիջականորեն մասնակցում էր Մոսկվայի, Հյուսիսային Կովկասի, Ղրիմի և Սևաստոպոլի համար խորհրդային զորքերի մղած մարտերի պլանավորմանը և զոքերի գործողությունների ղեկավարմանը:  Գլխավոր շտաբի առաջադրանքով Ա. Բոշնաղյանը մեկնել է բազմաթիվ ռազմաճակատներ:

   1943 թվականին Բոշնաղյանը նշանակվել է առաջին մերձբալթյան ռազմաճակատի 6-րդ գվարդիական բանակի հրաձգային կորպուսի շտաբի օպերատիվ բաժնի պետ: Անմիջականորեն մասնակցել է Բելառուսիայի և Մերձբալթյան հանրապետությունների ազատագրման մարտերին:

   Գնդապետ Արսեն Բոշնաղյանի՝ Գլխավոր շտաբում ձեռք բերած հարուստ փորձը հատկապես վառ կերպով է բացահայտվել Նևել, Գորոդոկ, Վիտեբսկ, Պոլոցկ, Ելգավա քաղաքների ազատագրման համար մղված մարտերում:

   1944 թվականի հոկտեմբերից մինչև 1945 թվականի մայիսը Բոշնաղյանն անմիջական մասնակցություն է ունեցել Յուրլանդական թերակղզու և Քյոնիկսբերգ քաղաքի գրավման մարտերի պլանավորմանը և իրականացմանը: Մարտական ծառայությունների համար պարգևատրվել է  Կարմիր աստղի, Հայրենական պատերազմի առաջին աստիճանի երկու շքանշաններով և բազմաթիվ մեդալներով: 

(կարդալ ավելին...)