fon
logo
  
From the side of the case, you can uk replica watches intuitively feel the beautiful curve of replica watches this watch, slim case and elegant natural curvature. It is replica watch also very comfortable to wear on the wrist swiss watches replica and fits the wrist.

Արամ Խաչատուրի Հայթյան  (1940 թվականի հունվարի 28, Նոր Բայազետ (այժմ` Գավառ)) – պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:

  1957 թվականին ավարտել է Նոր Բայազետի՝ Հովհ. Սարուխանյանի անվան միջնակարգ դպրոցը: 1959-ին ընդունվել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, որն ավարտել է 1964թվականին՝ ստանալով պատմաբանի, պատմության և հասարակագիտության ուսուցչի որակավորում: Ուսումն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Նոր Բայազետի Մուխան  (այժմ՝ Գեղարքունիքի մարզ, Ծովազարդ) գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես ուսուցիչ:

  Արամ Հայթյանը դեռևս ուսանողական տարիներից ուսումնասիրել է  ռուս աղանդավորների պատմությունը Հայաստանում: 1975 թվականին այս թեմայով պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 1992թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն սոցիալիզմի ստրատեգիայի խնդիրների վերաբերյալ և ստացել պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:

  1992 թվականից  Արամ Հայթյանը արդի քաղաքական պատմություն է դասավանդում Երևանի պետական համալսանարում և միաժամանակ գլխավորում է պատմության ֆակուլտետի՝ Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնի՝ արդի քաղաքական պատմության բաժինը:

(կարդալ ավելին...)