Վաչե Սմբատի Նալբանդյան (1919 թվականի փետրվարի 25, Նոր Բայազետ (այժմ`Գավառ)-1998) – գրականագետ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:
1936 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը, որից հետո, 1936-1937թթ., աշխատել է Նոր Բայազետի մանկատանը՝ որպես դաստիարակ: 1941 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1941-1946թթ. մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին: 1946-1949թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրայում:
1952-1953 թթ. Երևանի Մատենադարանի տնօրենն էր:
1956թվականին աշխատանքի է անցել Երևանի պետական համալսարանում՝ իբրև պրոռեկտոր, իսկ 1965-1977թթ. ղեկավարել է ՀՀ Գիտությունների ակադեմիայի գրականության ինստիտուտը: Վաչե Նալբանդյանն ականավոր գիտնական էր: Մեծ է նրա ավանդը հայ գրականության, մանավանդ՝ հին գրականության ուսումնասիրության բնագավառում: Հեղինակ է բազմաթիվ գրքերի և գիտական հոդվածների: Դրանցից առավել արժեքավոր են «Վարդանանց պատերազմը և Դ.Դեմիրճյանի «Վարդանանքը»», «Թբիլիսին հայ մատենագրության մեջ», «Հայ տաղերգուներ», «Եղիշե», «Գրողը և պատմությունը», «Սայաթ-Նովա», «Գրիգոր Նարեկացի» և այլն: