fon
logo
  
From the side of the case, you can uk replica watches intuitively feel the beautiful curve of replica watches this watch, slim case and elegant natural curvature. It is replica watch also very comfortable to wear on the wrist swiss watches replica and fits the wrist.

Եղիշե Ավետիսի Ամիրխանյան  (1918 թվական) – պետական աշխատող, ՀԽՍՀ վաստակավոր իրավաբան:

     Ծնվել է Նոր Բայազետ (այժմ`Գավառ) քաղաքում: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, սակայն ուսումը չավարտած՝ մեկնել է բանակ և մասնակցել Հայրենական պատերազմին: Հյուսիսային Կովկասի և երրորդ  ուկրաինական  ռազմաճակատներում մարտնչել է որպես վաշտի հրամանատար: Մարտերում ցուցաբերած խիզախության համար պարգևատրվել է երեք շքանշաններով և բազմաթիվ մեդալներով: Ծանր վիրավորվելուց հետո զորացրվել է և շարունակել ուսումը՝ այն ավարտելով 1947 թվականին: Աշխատել է Կալինինոյի, Կիրովականի, Երևանի Սպանդարյանի շրջանի դատախազ: Երկու տասնամյակ վարել է Կիրովականի, ապա՝ Երևան քաղաքների դատախազի պաշտոնները: Իր անձնվեր և բարեխիղճ աշխատանքի համար բազմիցս խրախուսվել և պարգևատրվել է ՀՀ և ԽՍՀՄ գլխավոր դատախազների հրամաններով: 1972 թվականին, ՀՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով, Եղիշե Ամիխանյանին շնորհվել է հանրապետության վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում: Եղել է ՀՀ Գերագույն դատարանի ավագ խորհրդական:

   Անձնվեր աշխատանքի և հայրենանվեր գործերի համար Եղիշե Ամիխանյանն արժանացել է Գավառ քաղաքի պատվավոր քաղաքացու կոչմանը:

 

 

(կարդալ ավելին...)