fon
logo
  
From the side of the case, you can uk replica watches intuitively feel the beautiful curve of replica watches this watch, slim case and elegant natural curvature. It is replica watch also very comfortable to wear on the wrist swiss watches replica and fits the wrist.

Մհեր Գվիդոնի Խաչատրյան (1948 թվականի հունիսի 22, Նոր Բայազետի շրջան, գյուղ Բատիկյան (այժմ՝Գեղարքունիքի մարզ, Գանձակ)) – իրավաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու:

   1966 թվականին ընդունվել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ, որը գերազանցության դիպլոմով ավարտել է 1971 թվականին: 1974 թվականին պաշտպանել է  թեկնածուական ատենախոսություն՝ «ՀԽՍՀ քրեական դատավարության օրենսդրությունը և նրա կատարելագործման հարցերը» թեմայով:  1974-1982թթ. աշխատել է որպես ԵՊՀ իրավաբանկան ֆակուլտետի դասախոս, 1983-1990թթ. զբաղվել է փաստաբանական գործունեությամբ: 1991-1998 թթ. աշխատել է ՀՀ գերագույն դատարանի անդամ, 1998 թվականի հուլիսի 8-ին նշանակվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերի պալատի նախագահ:

   1992-1998 թվականներին եղել է «Իրավունք և օրինականություն» ամսագրի գլխավոր խմբագիրը: Մհեր Խաչատրյանը հեղինակ է շուրջ 60 գիտական հոդվածների, որոնց մի մասը տպագրվել է  «Քրեական դատավարության տեսության և պրակտիկայի հարցեր» գրքում (Երևան, 1996)

(կարդալ ավելին...)