fon
logo
  
From the side of the case, you can uk replica watches intuitively feel the beautiful curve of replica watches this watch, slim case and elegant natural curvature. It is replica watch also very comfortable to wear on the wrist swiss watches replica and fits the wrist.

Համայնքը հիմնադրվել է 2-1-ին հազարամյակներում, վերաբնակեցվել է 1829թ.: Համայնքը գտնվում է ՀՀ Գեղարքունիքի մարզկենտրոնից 5 կմ հեռավորության վրա Սևան-Մարտունի-Գետափ M-10 ավտոմայրուղու ձախ կողմում, ընդգրկված է լեռնային գոտում, Սևանա լճի հարավ-արևելյան ափին, Գավառագետի ստորին հոսանքի աջ ափին, ծովի մակարդակից 1920-1940 մ բարձրության վրա, հեռավորությունը Երևանից 100կմ: Համայնքը ունի երեք հանրակրթական դպրոց, երկու մանկապարտեզ, մշակույթի տուն, արվեստի դպրոց, բուժամբուլատորիա, շուրջ 70 տարբեր նշանակության հասարակական սպասարկման և առեվտրի ձեռնարկություններ: Բնակավայրի վարչական տարածքում գտնվում են մշակութային ժառանգության 681 օբյեկտներ որոնցից 658-ը հանրապետական նշանակության հուշարձաններ են, իսկ 23-ին տեղական : Աշխարհին հայտնի է իր հնադարյան խաչքարերով: Համայնքի բնակչությունը զբաղվում է գյուղատնտեսությամբ:

**Նորատուսը (Նորադուզը) հնագույն բնակավայր է` բրոնզի և երկաթի դարերով թվագրվող բազմաթիվ հուշարձաններով։ Այժմյան գյուղը հիմնադրվել է 1829 թ., գտնվում է ծովի մակերևույթից 1934 մ բարձրության վրա։ Նորատուսը միջնադարում երբեմն անվանվել է գյուղաքաղաք։ Կարծիք կա, որ սա է ավանդական Գեղամ Նահապետի կառուցած Գեղարքունիքի բերդ-ավանը, որը նա կոչել է «Նորատունս»` նոր տներ։ Պահպանված միջնադարյան կառույցները թվագրվում են 9-17-րդ դարերով։

Մինչև 19-րդ դ. Նորատուսը եղել է Ծմակ գավառի վարչական կենտրոնը։ 13-14-րդ դդ. Նորատուսը Զաքարյանների սեփականությունն էր և նրանց կառավարչի նստավայրը. արձանագրու-թյուններում կառավարիչն անվանվում է դեմեթար կամ մեփորել, որը նշանակում է առաջնորդ։ 16-րդ դարում Գեղարքունիքի չորս իշխանական տներից մեկի` Ազարյաններից Մելիք Բարիքը իր նստավայրը մոտակա Գանձակ գյուղից տեղափոխում է Նորատուս։

Նորատուսի վերաբերյալ հյուսված ավանդազրույցներից մեկը նկարագրում է օսմանյան թուրքերի ներխուժումը Գեղարքունիք և նրանց կռիվը Գեղամ իշխանի դեմ։ Ունենալով շատ քիչ զինվորներ` վերջինս իր մարդկանց հրամայում է զինվորական համազգեստ հագցնել խաչքարերին, և թշնամու համար ստեղծել խաբկանք` հեռվից թողնելով մեծաքանակ և ուժեղ բանակի տպավորություն։ Թուրքերը սարսափահար փախուստի են դիմում, իսկ Գեղամն իր խմբով հարձակվում և պարտության է մատնում թշնամուն։

Բացի գերեզմանատնից, գյուղում և շրջակայքում կան նաև մի շարք այլ հուշարձաններ։

Սբ Աստվածածին կիսավեր եկեղեցի - Գտնվում է գյուղի կենտրոնում, կառուցվել է 9-րդ դարի վերջին` Գեղարքունիքի Սահակ իշխանի կողմից։ Եկեղեցու գմբեթավոր սրահը ամբողջովին կառուցված է եղել սրբատաշ մեծ քարերով. բակում բազմաթիվ խաչքարեր և տապանաքարեր կան։ Ամենահին արձանագրությունն այստեղ փորագրված էր մի խաչքարի վրա (996 թ.), որն այժմ ցուցադրվում է Հայաստանի պատմության թանգարանում։

Սբ Գրիգոր կամ Դոփուց վանք - Գտնվում է գյուղի հարավային եզրին։ Թեև ընդունված է այն թվագրել 13-րդ դարով, սակայն արձանագրություններն ու շինարվեստը վկայում են, որ շենքը կառուցվել է դեռ 10-րդ դ.-ից առաջ։ Վանքի արևմտյան պատին պահպանվել է Հերակղ (Հերակլ) Հավնունի իշխանի արձանա-գրությունը։ Ըստ Սիմեոն Երևանցի կաթողիկոսի` կոչվել է Դոփուց (Դափունց, դահիրա) վանք և եղել է կուսանոց։

Գյուղամիջում ցրված խաչքարերից հնագույնը նվիրված է կամրջի կառուցմանը և թվագրված է 1211 թվականով։ Սբ Աստվածածին եկեղեցուց դեպի արևելք, ուր կան նաև տապանաքարեր, խաչքարերի մի խումբ կա. այստեղ հավանաբար Ջուղայեցոնց ընտանեկան գերեզմանատունն է եղել. խաչքարերից մեկը թվագրված է 1553 թվականով։

**Նորատուսի մոտ, Շոռ-Գյոլ կոչված վայրում բացված բրոնզի ու երկաթի դարերի դամբարաններում հայտնաբերվել են միկարասանի, երկկարասանի և խմբակային թաղումներ։ Նորատուսի դամբարաններից գտնվել են բրոնզե գոտի, նետասլաքներ, ապարանջաններ, ուլունքներ, երկաթե դաշույն, կավամաններ և այլն։

Մատուռ - Գտնվում է գյուղից մոտ 2 կմ դեպի հյուսիս-արևելք գտնվող բարձունքի վրա, շինված է եղել սրբատաշ քարերով. պահպանվել են միայն պատերի ստորին շարքերը։ Արևմտյան պատը շարված է խաչքարերով, իսկ բակի շուրջը կան խցերի ավերակներ։ Ամենահին արձանագրությունը վերաբերում է 1560 թվականին, բայց շենքի հին մասը թվագրվում է 13-րդ դարով։

Նորատուսը հայտնի է իր գերեզմանոցով, որի հին մասն ընդգրկել է մոտ 800 խաչքարեր` կերտված 9-17-րդ դարերում։

Խաչքարերը բազմազան են` պայմանավորված այդ արվեստի զարգացման այս կամ այն ժամանակաշրջանով. առանձնացվում են խաչքարային արվեստի զարգացման հիմնական երեք ժամանակաշրջաններ` 9-10-րդ, 11-12-րդ և 13-16-րդ դարեր։

Նորատուսի գերեզմանատունն իր մեծությամբ երկրորդն է Ջուղայի (Նախիջևան) պատմական գերեզմանատնից հետո, որտեղ գտնվող մոտ 2500 խաչքարերը 1998-2005 թթ. ընթացքում ծրագրված ավեր-վում էին Ադրբեջանի կողմից։ Ջուղայի խաչքարեր կան Էջմիածնի Մայր տաճարի բակում։ Ջուղայի գերեզմանատան կործանումից հետո Նորատուսը խաչքարերի ամենամեծ համալիրն է աշխարհում։