fon
logo
  
From the side of the case, you can uk replica watches intuitively feel the beautiful curve of replica watches this watch, slim case and elegant natural curvature. It is replica watch also very comfortable to wear on the wrist swiss watches replica and fits the wrist.

Սարուխան, գյուղ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում, Գավառ մարզկենտրոնից 7 կմ հարավ։

**Հիմնադրվել է Ք.ա. 2-1 հազարամյակներում կառուցված կիկլոպյան ամրոցի (Ծաղկավանքի բլուր) հարավային կողմում՝ Ք. ա. 1-ին հազարամյակում։ Տարածքում հայտնաբերվել է նաև արտաշիսյան սահմանաքար։ Միջնադարում եղել է Ծմակ գավառի կենտրոնը։ Գավառապետ-մելիքներից հիշատակված են մելիք Փարսադանը 17-րդ դ., մելիք Մալխասը և մելիք Մանուչարը։ Այստեղից էր նաև Սևանա կղզու վանահայր Մխիթար եպիսկոպոսը (17-րդ դար)։ Հիմնովին ավերվել է 1732-1733 թթ. լեզգիների արշավանքի ժամանակ։ 19-րդ դարի սկզբին Երևանի խանի ջանքերով բնակեցվել է «Թարաքամա» կոչվող թաթարներով (8-10 տնտեսություն), որոնք կլիմային չհարմարվելով շուտով հեռացել են։ Նրա այսօրվա բնակիչները հանդիսանում են Հին Բայազետ գավառի (Այրարատ նահանգի Կոգովիտ 7-18 դդ. գավառ, այժմ գտնվում է Թուրքիայի տարածքում Աղրի նահանգի մեջ) Սբ. Օհան և Զանկիզոր (Զակյազուր)գյուղերից 1830 թ. գաղթածների սերունդները։ Գյուղը 1928 թ անվանվել է ի պատիվ կոմունիստ հեղափոխական Հովհաննես Սարուխանյանի (1882-1920)։ Հանրապետության ամենամեծ գյուղերից է ունի 8750 բնակիչ։

Ներկայումս ունի երեք միջնակարգ դպրոց, գրադարան, 2 մանկապարտեզ, արվեստի դպրոց և մշակույթի տուն։

**Սարուխան գյուղը գտնվում է Գեղամա լեռների ստորոտում, հս. լ.40օ 17՛ 21՛՛, ավ. ե.  45օ08՛03՛՛,  Գավառագետի Գռիձոր և Կուկուձոր վտակների միջև: Հյուսիսից սահմանակից է Գանձակ, հարավից և հարավ-արևելքից` Լանջաղբյուր, հյուսիս-արևելքից`Կարմիրգյուղ, իսկ արևմուտքից` Գեղամա լեռներին: Վարչական տարածքը 6652,03 հա է,որի մեծ մասը ալպյան արոտներ են: Ռելիեֆը կտրտված է, ունի թեքություն արևելքից արևմուտք: Կլիման չափավոր ցամաքային է, օդի հարաբերական խոնավությունը միշտ ցածր 35-50% : Ամառը զով է, ձմեռը չափավոր ցուրտ: Ջերմաստիճանի բացարձակ նվազագույնը դիտվել է հունվարին -32օC, իսկ բացարձակ առավելագույնը` 33օC, հուլիս-օգոստոս ամիսներին: Ձնածածկույթի տևողությունը տատանվում է 90-200 օր: Տարեկան տեղումների քանակը 400-500մմ: Քամիները հաճախակի են, գերակշռող ուղղությունը`հարավ-արևմտյան:

Հիմնադրվել է Ք.ա. 2-1  հազարամյակներում կառուցված կիկլոպյան ամիոցի հարավ-արևմտյան կողմում Ք.ա. 1-ին հազարամյակում: Ամրոցը` որի ավերակները նշմարվում էին Ծաղկավանքի բլուրի վրա, ունեցել է ստորերկրյա  թունել դեպի մոտակա գետը: Ամրոցը համարվել է Ռուսա 1-ին արքայի կողմից հիշատակված Վելակունի (Գեղարքունիք) երկրի 23 թագավորներից մեկի նստավայրը: Գյուղի տարածքից հայտնաբերվել է արտաշիսյան սահմանաքար: Ինչը վկայում է, որ Արտաշես 1-ին Բարեպաշտ արքայի օրոք (Ք.ա. 189-160թթ) այստեղ արդեն գյուղական համայնք է ձևավորված եղել: Միջնադարում եղել է Գեղարքունիքի ամենախոշոր գյուղը, իսկ 17-րդ դարում եղել է գավառապետի նստավայրը: Գավառապետ մելիքներից հայտնի են Մելիք Փարսադանը, Մելիք Մալխասը և Մելիք Մանուչարը: Վերջինս անվանատուն է գյուղից արևելք ընկած լեռներին և հարակից Մանուչարի հովտին: Իր աստվածահաճո գործերով հայտնի է եղել Մխիթար եպիսկոպոսը, ով Մելիք Փարսադանից հալածվելով հաստատվել է Սևանա կղզում և նշանակվել վանահայր: Գյուղը մինչև 1928թ. կոչվել է Դալիղարդաշ, անուն որը եղել է գյուղի հայ մելիքներից մեկի (Էհիի պապի) մականունը: 18-րդ դարի կեսերին գյուղը հիմնովին ավերվել է լեզգիների կողմից: 19-րդ դարի սկզբների Երևանի խանի ջանքերով այստեղ հաստատվել են քոչվոր թաթարներ, որոնք կլիմային չդիմանալով շուտով հեռացել են: Սարուխանի ներկայիս բնակիչների նախնիները 116 տնտեսություն 700 շնչով եկել են Հին Բայազետի Զանկիզոր (Զանկյազուր) և Սրբահան (Սուրբ Օհան) գյուղերից 1830թ. հունիսին: 1850թ.  գյուղացիների ջանքերով բացվել է գյուղի առաջին դպրոցը, իսկ 1897թ. պետական երկդասյա դպրոց: Բնակչության հիմնական մասը զբաղվում է արտագնա աշխատանքով: Գյուղն ունի երեք միջնակարգ դպրոց, արվեստի դպրոց, երկու մանկապարտեզ: Վերանորոգվել են Մշակույթի տունը և Բժշկական ամբուլատորիան, որը սպասարկում է ոչ միայն Սարուխան, այլ նաև Լանջաղբյուր և Գեղարքունիք գյուղերի բնակչությանը: Վերանորոգվել են 1893թ. կառուցված ս. Գևորգ եկեղեցին և 8-9դդ. Թուխ Մանուկ մատուռը: Ընթացքի մեջ են ս. Աստվածածին եկեղեցու կառուցման աշխատանքները:     Սարուխանը  տվել է գիտության, մշակույթի, արվեստի, զինվորական, քաղաքական, պետական և այլ ոլորտների բազում նշանավոր մարդիկ: