Հայրավանք /Այրիվան/ գյուղը հիմնադրվել է 1922 թվականին: Այն գտնվում է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում, Սևանա լճի արևմտյան ափին, մարզկենտրոն Գավառից 12 կմ հյուսիս - արևմուտք։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 1940 մ բարձրության վրա։ Հայրավանք է վերանվանվել 1991 թվականի օգոստոսի 8-ին։
Հայրավանքից հյուսիս- արևելք գտնվում է Հայրավանքի վանական համալիրը` կառուցված 9-13-րդ դարերում, որն իր մեջ ներառում է Հայրավանք եկեղեցին, գյուղի կենտրոնում գտնվող մատուռը և բազմաթիվ խաչքարեր, իսկ 1 կմ արևմուտք՝ 1274 թվականին ստեղծված «Աղջիկ-տղի քար» խաչքարը։
Գյուղից վերև գտնվում են Գեղամա լեռները` իրենց բարձրաբերձ գագաթներով ու լանջերով:
ԺՈՂԱՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Գյուղի առկա բնակչությունը 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ 821 մարդ է (252 տնտեսություն), որից`
Տղամարդիկ- 435
Կանայք – 386
Նախադպրոցական (0-5տ) – 57
Դպրոցական (6-18 տ) – 142
19- 63 տարեկան – 566
64 և բարձր տարիքի – 56
Ընտրողների թիվը – 593
«Փարոս» համակարգում ընդգրկված ընտանիքներ – 55
Աշխատունակ բնակչության թիվը - 580
Համայնքի ընդհանուր տարեկան բյուջեն կազմում է 19844000 ՀՀ դրամ
Ընդհանուր եկամուտների մեջ համայնքի սեփական եկամուտների բաժինը 19 % է
Համայնքում հիմնականում զբաղվում են ցորենի, գարու, առվույտի, կարտոֆիլի, կաղամբի և այլ բանջարաբոստանային կուլտուրաների արտադրությամբ:
Անասնապահությամբ զբաղվողներն արտադրում են կաթնամթերք, միս, բուրդ, ձու:
Երաշտի տարիներին անասնապահության բնագավառում մեծ դժվարություններ են առաջանում: Խոտի և խտացրած կերի անբավարարության պատճառով դժվարանում է անասունների մսուրային շրջանի կազմակերպումը:
Զբոսաշրջային հետաքրքրություն են ներկայացնում Հայրավանքի վանական համալիրը, գյուղի կենտրոնում գտնվող մատուռը և բազմաթիվ խաչքարեր:
Համայնքն ունի մեկ միջնակարգ դպրոց` վերջին տարիներին հիմնանորոգված, բարվոք վիճակում, որտեղ սովորում են 123 աշակերտներ, ունի 30 աշխատատեղ:
Համայնքում գործում է «Հայրավանք» բուժկետ, որտեղ աշխատում են ընտանեկան բուժքույր և թերապևտ- բուժքույր: Այն վերանորոգված է, կա համապատասխան գույք և սարքավորումներ:
Ընտանեկան նպաստների համակրգում գրանցված ընտանիքների թիվը- 49
Գործազուրկ են բնակչության 70 % -ը: