fon
logo
  

Լճափ, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզումՍևան-Գավառ ավտոմայրուղու վրա, մարզկենտրոն Գավառից 20 կմ հյուսիս-արևմուտք։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 1930 մ բարձրության վրա։

Գյուղը վերաբնակեցվել է 1961թ-ին:

Բնակչության մի մասը այստեղ է տեղափոխվել Վերին և Ներքին Գետաշեն գյուղերից։

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, կերային մշակաբույսերի և կարտոֆիլի մշակությամբ։

Սևան-Գավառ խճուղուց աջ տեղադրված 3 բլուրների վրա գտնվում է մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակների և վաղ միջնադարյան ամրոցների համալիր։ Գյուղից արևելք գտնվում է մատուռ, իսկ շուրջը՝ 16-18 դդ. «Խաչեր» գերեզմանոց։