fon
logo
  

Գյուղը հիմնադրվել է 1928 թ. Արևմտյան Հայաստանից գաղթածների կողմից: Սակայն մինչ այդ գյուղի տարածքում եղել է բնակավայր, որի վկայությունն է 7-8-րդ դարերում կառուցված վանքը և կիկլոպյան կառույցները:

Նախկին Խորհրդային Միության տարիներին գյուղը բավականին լավ ավանդույթներ է ունեցել դաշտավարության և անասնապահության բնագավառներում:

1937թ. հիմնադրվել է Լանջաղբյուրի կոլտնտեսությունը, որը 1972 թ. վերածվել է պետական տնտեսության, իսկ 1991 թ. լուծարվել: Հիշյալ ժամանակահատվածում գյուղատնտեսության հիմնական ճյուղերն են հանդիսացել հացահատիկային կուլտուրաների` ցորեն, գարի և կերային մշակաբույսերի` կորնգանի հաջորդական, կարտո‎ֆիլի մշակումը, ինչպես նաև անասնապահություն: 1991-92 թթ. բնակիչների 99 % օգտվել է հողերի սեփականաշնորհումից` ձևավորելով գյուղացիական տնտեսություններ:

1905 թ. գյուղում կառուցվել է հունա-հռոմեական ոճի եկեղեցի, որը խորհրդային տարիներին վերածվել է պահեստի և անուշադրության հետևանքով գտնվում է կիսաքանդ վիճակում:

Լանջաղբյուր համայնքը գտնվում է Գեղարքունիքի մարզի Գավառի տարածաշրջանում: Համայնքը հարակից է Սարուխան, Կարմիրգյուղ, Գեղարքունիք բնակավայրերին: Համայնքի հեռավորությունը Գավառից կազմում է 9 կմ, մայրաքաղաքից 110 կմ: Համայնքի վարչական տարածքը կազմում է 2412 հա:
Գյուղը ունի լեռնային ռելիեֆ և գտնվում է ծովի մակարդակից 2050 մ բարձրության վրա, իսկ վարչական տարածքը` 2000- 2200 մ: Տարեկան միջին ջերմաստիճանը` հունվարին -18 C՞ (նվազագույնը -40 C՞), հուլիսին միջին ջերմաստիճանը կազմում է 25 C՞, իսկ առավելագույնը 35 C՞: Տեղումների տարեկան միջին քանակը կազմում է 450 մմ:

Լանջաղբյուր համայնքի  ընդհանուր  վարչական  տարածքը  կազմում  է  3601.06  հա:

Համայնքի բնակչության տարիքային և սոցիալական կազմի ցուցանիշները (01.01.2016 թ. դրությամբ)

 

Հ/հ

Ցուցանիշները

Ընդամենը

համայնք

1.

Առկա բնակչության թիվը, այդ թվում՝

2491

 

Տղամարդիկ

1200

 

Կանայք

1291

 

0-6 տարեկան , այդ թվում՝

132

 

- 0-3 տարեկան

60

 

- 3-6 տարեկան

72

 

7-17 տարեկան

236

 

18-63 տարեկան

2011

 

63-ից բարձր տարեկան

242