fon
logo
  

Գանձակ համայնքը՝ նախկինում Քոսամահմեդ, ապա Բատիկյան, վերաբնակեցվել է 1828 թվականին Արևմտյան Հայաստանի Բայազետի և Ալաշկերտի գավառներից տեղահանված հայերով։ Գանձակ է վերանվանվել 1991 թվականի օգոստոսի 8-ին։ Գյուղի պատմություն ավելի հին է, որի վկայությունն է գյուղի կենտրոնում պահպանվող 9-րդ դարի Սուրբ Գևորգ եկեղեցին։

Գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 2000-2750 մ բարձրության վրա, որի տարածքը վերջանում է Գեղամա լեռների ամենաբարձր գագաթի՝ Աժդահակի ստորոտում[2]։

Գյուղի կլիման ամռանը զով է, ձմռանը՝ ցրտաշունչ։ Հաճախակի են չորային, երաշտ տարիները և ցրտահարությունները, որից շատ է տուժում գյուղատնտեսությունը։

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, երկրագործությամբ, բանջարաբուծությամբ և թռչնաբուծությամբ։

Համայնքն ունի դպրոց, բուժկետ, մշակույթի տուն, մանկապարտեզ(աշխատում է սեզոնային կարգով՝ տարեկան 4 ամիս)։

Ժողովրդագրություն

2016թ. հունվարի 1-ի դրությամբ համայնքն ունի 1400 տնտեսություն և 4287 բնակիչ, որից տղամարդ` 2232, կին` 2055։

Բնակչության սոցիալական կազմը հետևյալն է՝

  1. երեխաներ (0-6տ) - 297
  2. դպրոցականներ (7-17տ) - 644
  3. 18-ից բարձր -  3346
  4. թոշակառուներ - 554
  5. հաշմանդամներ - 224
  6. աշխատունակներ - 2114
  7. միակողմանի ծնողազուրկ երեխաներ - 4
  8. երկկողմանի ծնողազուրկ երեխաներ - 0
  9. տնային տնտեսությունների (ծխերի) թիվը - 1400
  10.  ընտանեկան նպաստների համակարգում գրանցված ընտանիքներ - 206
  11.  Արցախյան պատերազմում զոհվածների ընտանիքներ – 2
  12. բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ընտանիքներ – 260

 

Համայնքի վարչական տարածքը

 

Համայնքի վարչական տարածքը կազմում է 3827.0 հա, որից բնակավայրի տարածքը կազմում է 367.67 հա, իսկ վարելահողերը` 919.2 հա:

Հայաստանի Հանրապետության Կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 446-Ն որոշմամբ համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով փոխանցվել են համայնքին և հանդիսանում են համայնքային սեփականություն՝ 1791.99 հա: