fon
logo
  
From the side of the case, you can uk replica watches intuitively feel the beautiful curve of replica watches this watch, slim case and elegant natural curvature. It is replica watch also very comfortable to wear on the wrist swiss watches replica and fits the wrist.

Մնացական Գրիգորի Դադիկյան  (1906-1976 ) – կենսաբան, կենսաբանական գիտությունների թեկնածու:

    Ծնվել է Նոր Բայազետի շրջանի  Նորադուզ (այժմ`Գեղարքունիքի մարզ, Նորատուս) գյուղում:  Սկզբնական կրթություն ստացել է գյուղի ծխական դպրոցում: 1921-1925թթ. աշխատել է Նոր Բայազետի գավկոմում՝ որպես գրագիր, գրադարանի վարիչ:1941 թվականին զորակոչվել է  խորհրդային բանակ: Զորացրվել է 1948 թվականին և աշխատանքի է անցել ՀԽՍՀ  ԳԱ՝ Սևանի ջրակենսաբանական կայանում՝ որպես ձկնաբուծության բաժնի վարիչ, այդ պաշտոնում աշխատելով մինչև կյանքի վերջը: 1954 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել կենսաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 1963 թվականին նրան շնորհվել է ավագ գիտաշխատողի կոչում: Մնացական Դադիկյանի աշխատությունները նվիրված են Հայաստանի ջրավազաններում և հատկապես Սևանա լճի ձկնատեսակների կենսաբանության ուսումնասիրությանը և պահպանությանը: 1971 թվականին լույս է տեսել նրա  «Հայաստանի ձկները» աշխատությունը, որը կարևոր գիտական և գործնական նշանակություն ունի:

(կարդալ ավելին...)