fon
logo
  
From the side of the case, you can uk replica watches intuitively feel the beautiful curve of replica watches this watch, slim case and elegant natural curvature. It is replica watch also very comfortable to wear on the wrist swiss watches replica and fits the wrist.

Գլասևոս (Աշոտ) Գևորգի Հարությունյան   (1928 ) – դերասան, ռեժիսոր:

    Ծնվել է Նոր Բայազետի շրջանի  Բատիկյան (այժմ`Գեղարքունիքի մարզ, Գանձակ) գյուղում:  Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը: 1951 թվականին՝ բուհն ավարտելուց հետո ընդունվել է «Հայֆիլմ» կինոստուդիայում՝ որպես կինոռեժիսորի ասիստենտ, ապա՝ ռեժիսոր: Որպես երկրորդ ռեժիսոր՝ հանդես է եկել «Ճանապարհ դեպի կրկես», «Քաղաքավարության վնասները», «Ասք ճշմարտության մասին», «Դարեր, տարիներ», ֆիլմերում: Գլասևոս Հարությունյանն իր գործունեությունը «Հայֆիլմ» –ում շարունակել է որպես կրկնօրինակման ռեժիսոր: Ռուս և այլ օտար լեզուներից հայերեն է կրկնօրինակել ավելի քան 200 գեղարվեստական կինոնկար: Հիշարժան են նրա կրկնօրինակած «Ոսկե հորթը», «Ավագ քույրը», «Նորին գերազանցություն համհարզը», «Նրանք մարտնչում էին հանուն հայրենիքի» և այլ ֆիլմեր: Հիմնական աշխատանքին զուգահեռ գրել է երգիծական պատմվածքներ, կինոսցենարներ («Փախստականը», «Սպիտակ գառ»ը):

   Գլասևոս Հարությունյանը նկարահանվել է « Հուսո աստղ» (Մխիթար սպարապետ), «Ինչու՞ է աղմկում գետը», «Խոշոր շահում», «Բումերանգ» և այլ ֆիլմերում: Զբաղվել է նաև թարգմանական աշխատանքով:

 

(կարդալ ավելին...)