fon
logo
  

Կյանք՝ կյանքի համար

Գեղարքունիքի՝ Վարդգես Պետրոսյանի անվան մարզային գրադարանը հյուրընկալեց Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված գավառցի տղաների ծնողներին ու հարազատներին: Հայ զինվորին նվիրված՝ «Կյանք՝ կյանքի համար» խորագրով միջոցառմամբ ամփոփվեց ապրիլյան գրադարանային շաբաթը: Միջոցառման թեման ընտրել էին գրադարանի ակտիվ ընթերցողները: Նրանք էլ միացել էին գրադարանի աշխատակիցներին՝ միջոցառումը համալրելով նաև իրենց աշխատանքով: Գրադարանային շաբաթն անցկացվեց ապրիլի 12-19-ը՝ «Գիրքը՝ բալասան» խորագրի ներքո: Ազգային գրադարանային շաբաթն արդեն 20 տարվա պատմություն ունի և անցկացվում է Հայկական գրադարանային ասոցիացիայի նախաձեռնությամբ:

Advertising


Կյանք՝ կյանքի համար
Լ. Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոն
Գավառի արվեստի դպրոց
Գավառի Հ.Թալալյանի անվան երաժշտական դպրոց
« ‹ Prev Page 1 of 1 Next › »